Դեռևս չենք ունեցել մի շարժում, որը ստեղծող, կերտող, արարող լիներ, ուստի և շարժման միտքը ծնված լիներ ներքևում:
Բոլոր շարժումները դեմ են եղել իշխանության որևէ քայլին, այսինքն՝ անուղղակի կամ ուղղակի կերպով ծնվել են հենց իշխանություններից, քանի որ ծնվել են նրանց այս կամ այն որոշումներից միայն: Եթե ծնվել են և ծնվում են իշխանություններից, սա նշանակում է նաև, որ իշխանությունները հիմնականում իրենք են կառավարում շարժման մասնակից ժողովրդին, քանի որ իրենց քայլերց է միայն կախված մարդկանց վարքը:
Այս ամենով տարված, իբր թե գործ ենք անում կարևոր, այդպես էլ իշխանություններից անկախ մի շարժում չենք ստեղծում, որն ինքը իր պլան-նախագծի համաձայն կորոշեր իշխանության քայլերը:
Հ.Գ. Ինչպես կարելի է մի շարժում իշխանության դեմ համարել լուրջ, եթե այն մտքով մեկ քայլ ետ է միշտ իշխանություններից: