Ուկրաինայում հեղափոխության զավակները արդեն սկսել են լափել միմյանց: Այն բանից հետո, երբ նացիոնալիստներին ներկայացնող ու այժմ անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացող Անդրեյ Պորուբիյը հայտարարել էր, որ վիզային ռեժիմ է պետք մտցնել Ռուսաստանի հետ, Ուկրաինայի վարչապետացու Յացենյուկը հայտարարել էր՝ անցագրային ռեժիմ մտցնելու հարցում շտապել պետք չէ, ու պետք է յոթ անգամ չափել և նոր միայն կտրել:

Յացենյուկի այս հայտարարությունն առաջացրել է Պորուբիյի զայրույթը, և նա իր փաստացի վերադասի հասցեին սկսել է սպառնալիքներ տեղացնել: Պորուբիյը մասնավորապես հայտարարել է, որ Յացենյուկը «պատասխան է տալու Մայդանի առջև», բայց այսքանով էլ չի բավարարվել էս նացիստ ապուշը: Պատկերացնո՞ւմ եք, երկրի անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացող մեկը հայտարարել է, որ ինքը «թքած ունի Ռուսաստանում աշխատող ուկրաինացիների շահերի վրա»:

Դե ի՞նչ ասես, Ուկրաինան մի քանի G արագացմամբ գնում է դեպի իր վերջնական կործանումը, իսկ ոչ ադեկվատ նացիոնալիստներն ու թուլակամ լիբերալները կհասցնեն նրան, որ այդ կազմալուծումը կլինի էլ ավելի արյունալի, քան Մայդանն էր: Աչքիս վերջը ռուսական զորքերին, որոնք կմտնեն Ուկրաինա, ժողովրդի մեծամասնությունը դիմավորի որպես ազատարարների: Այլ հարց է, թե որքան ժողովուրդ մնացած կլինի էս բանդերականների ու օբամականների փառահեղ, բայց կարճատև իշխանությունից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել