Operativ.am-ը գրում է.
Ուկրաինայի Գերագույն դատախազությունը հաստատել է մի քանի անձանց անուններ, ովքեր մասնակցություն են ունեցել Կիևի Անկախության հրապարակում տեղի ունեցած սպանությունների հետ: Նրանց շարքում մինչև այս պահը միայն Ուկրաինայի քաղաքացիներ են: Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկին: Տեղեկացնում է Ռիա Նովոստին:
«Այդ անձինք արդեն մեզ հայտնի են, բայց ազգանունները դեռ նշել չեմ կարող: Հայտնի են մի շարք հանգամանքներ և այդ հրաձիգների տեղաբաշխումը, - ասել է Մախնիցկին ուկրաինական հեռուստալիքներից մեկում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



