Փաստորեն, Ղրիմում ուկրաինացի զինծառայողի սպանությունը ևս մեկ սադրանք էր Մայդանի հետևում կանգնած ուժերի կողմից: Ի հեճուկս ուկրաինական լրատվամիջոցների, որոնք միաբերան պնդում էին, որ ուկրաինական զինված ուժերի ենթասպան սպանվել է ռուսական ուժերի կողմից, որոնք փորձել են գրոհել զորամասը, արևմտյան լրատվամիջոցները ավելի չափավոր գտնվեցին, ու հիմա արդեն հասկանալի է, թե ինչու:
Բանն այն է, որ բացի ուկրաինացուց, սպանվել էր նաև Ղրիմի «ինքնապաշտպանության» ուժերի մարտիկներից մեկը, ով «պատահաբար» Վոլգոգրադի կազակներից էր ու չեչենական պատերազմների վետերան: Ավելին, կրակը ուկրաինացիների ու ռուսների վրա վարել էին միևնույն կետից, իսկ ինչպես հետո հաղորդել էին ղրիմյան աղբյուրները, այդ շենքի զաչիստկայի արդյունքում ձերբակալվել էր երկու երիտասարդ, ու սպանությունների մեջ հիմա կասկածում են ծայրահեղական հայացքներով մի 17 տարեկան երիտասարդի, ով Աջ սեկտորի ակտիվիստներից է:
Բնականաբար, նա դա չի արել ինքնակամ ու, բնականաբար, նա չէ կանգնած այս սցենարի հետևում: Ինչ-որ ուժի շատ պետք է, որպեսզի ուկրաինական ճգնաժամը բերի լայնամասշտաբ պատերազմի Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև, և այդ ինչ-որ մի ուժը կանգնած է Աջ սեկտորի հետևում...