Չեմ հասկանում ̀ մեր ժողովրդի մի ստվար զանգված ինչա ուզում Ռուսաստանից, ինչու է Պուտինին անվանում ագրեսոր, համեմատում Հիտլերի հետ և ինչու է Facebook-յան ստատուսներով ողջունում Օբամային: Չեմ հասկանում, Դուք ընդհանրապես չեք զգում ինչա կատարվում...
Սկսենք ամենասկզբից...
Յուրաքանչյուր մարդ ունի իր անհատական տարածությունը, դա հայտնի է բոլորիս, և երբ ինչ որ մեկը առանց մեր թույլտվության մտնում է մեր անհատական տարածություն, մենք կորցնում ենք մեր հարմարավետությունը և սկսում ենք պայքարել դրա դեմ. Եթե մենք նրան չենք կարողանում դուրս մղել մեր անհատական տարածությունից, այդ «Օտար տարրը» կոտրում է մեզ և հետագայում շարունակում է ավելի ու ավելի մտնել մեր կյանք, խանգարել մեզ և խանգարում է մեր անդորրը... Ցանկանում եմ շեշտել, եթե նա մտնում է մեր անհատական դաշտ առանց մեր թույլտվության...
Բայց չէ որ պետություններն էլ ունեն անհատական տարածություններ, ինչպես մարդիկ, և օտար՝ ոչ ցանկալի պետությունների հայտնվելը այդ անհատական տարածությունում առաջացնում է նմանատիպ ռեակցիա, ինչ մարդկանց մոտ: Ուկրաինան Ռուսաստանի համար հանդիսանում է «անհատական տարածք», որին Ռուսաստանը ցանկանում է տեսնել իր կողքին... Բայց, ինչ տեղի ունեցավ... ԱՄՆ-ն Ուկրաինայում հեղափոխության միջոցով հող ստեղծեց, որ մտնի Ռուսաստանի «անհատական տարածք» (Ուկրաինան մտնում է Եվրոմիություն, մի քանի տարի հետո մտնում է ՆԱՏՈ, և ԱՄՆ-ն բերում է իր ռազմաբազաները տեղադրում է Ուկրաինայում, հենց Ղրիմում՝ Ռուսաստանի քթի տակ): Իսկ Ռուսաստանը ինչու պետք է հանդուրժի, որ ինչ որ մեկը, առանց իր թույլտվության մտնի իր «անհատական տարածք»: Նա զգուշացրեց այդ մասին Ուկրաինային, ով չհասկացավ նախազգուշացումը և վերջին քայլը արեց դեպի արևՄՈՒՏՔ... Սրանից հետո Ռուսաստանին մնում էր միայն լուրջ քայլեր ձեռնարկել... Եվ նա ձեռնարկեց. Ապացուցեց բոլորին, որ ինքը՝ Ռուսաստանը, ունի իր կամքը, իր ուժը և գլուխ չի խոնարհի խառնակիչ արևմուտքի առաջ... Ցույց տվեց բոլորին, որ եթե ինչ որ մեկը, փորձի թափանցել իր անձնական տարածք, ուղղակի կձախողվի, իսկ այն հարևանները, ովքեր թքած կունենան իրենց և Ռուսաստանի դարավոր բարեկամությունը, կպատժվեն ամենայն խստությամբ... Այս երևույթը արժանի է հարգանքի... Եվ ընդհանրապես, ինչպես կարելի է պախարակել մի մարդու, ով այդքան մտածում է իր ազգի, իր ժողովրդի մասին... Երանի բոլոր նախագահները այդքան մտածեին իրենց ազգի, իրենց ժողովրդի մասին...
Ես, իմ սուբյեկտիվ կարծիքն եմ արտահայտում, և ասում եմ.
-Կեցցես Պուտին, բոլորին ապացուցեցիր, որ դու մտածում ես քո ազգի, քո ժողովրդի, քո երկրի մասին... Կեցցես Պուտին...
Հ.Գ.1. Բոլոր նրանք, ով Պուտինին մեղադրում են ագրեսիա տարածելու մեջ և համեմատում են Հիտլերի հետ, ասեմ, որ Պուտինը ագրեսոր չի, նա ուղղակի պաշտպանում է իր տարածքը իսկական ագրեսորից՝ ԱՄՆ-ից, ինչպես դա կանի յուրաքանչյուր իրեն հարգող տղամարդ: Իսկ Հիտլերը ուղղակի շարժվում էր առաջ, այն պարագայում, երբ իր երկրին ոչինչ չէր սպառնում,,, ինչպես այսօր անում է Օբաման, ճիշտ է, ժամանակակից մեթոդներով...
Հ.Գ.2. Եթե ժամանակին հայ «մեծ» արքաները գործեին այնպես, ինչպես այսօր գործեց Պուտինը, միգուցե այսօր մենք դեռ պահպանեինք Ծովից-Ծով մեր կարգավիճակը...



