Tert.am-ը գրւոմ է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի ցանկանում ոչ նսեմացնել, ոչ էլ չափազանցնել Գագիկ Ծառուկյանի դերը Կառավարությանը անվստահություն հայտնելու որոշման մեջ։

ԱԺ-ում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Կառավարությանն անվստահություն հայտնելու որոշմանը նպաստեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած հանդիպումները, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես ոչ ուզում եմ նսեմացնել, ոչ ուզում եմ չափազանցնել պարոն Ծառուկյանի դերը: Ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը ներդրում ունեն որոշումների կայացմանը հարցում, բոլորը... Բոլորն էլ կառուցողական մոտեցում դրսևորեցին, ու մենք դրա արդյունքում ունենք այն, ինչ ունենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել