ԱՄՆ-ն հավելյալ պատժամիջոցներ է կիրառելու Ռուսաստանի դեմPanorama.am-ը գրում է.

Ամերիկայի Միացյալ նահանգները պատրաստ է հավելյալ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ` Ղրիմի բռնակցման հետ կապված: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյ Քարնին: Փոխանցում է «Դոյչե վելլե»-ի ռուսական ծառայությունը:

Ըստ մամուլի խոսնակի` Միացյալ Նահանգները պատրաստվում է հավելյալ պատժամիջոցներ կիրառել մի շարք ռուս օլիգարխների նկատմամբ, ովքեր հանդիսանում են նախագահ Պուտինի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ: Ջեյ Քարնին վստահություն է հայտնել նաև, որ այդ պատժամիջոցները իրենց ազդեցությունն են թողնելու ռուսական տնտեսության վրա` միաժամանակ կոչ անելով ներդրողներին զգուշություն ցուցաբերել ռուսական ակցիաների հետ կապված:

ԱՄՆ-ն և ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանեցին այն բանից հետո, երբ Ղրիմը դիմեց Ռուսաստանի Դաշնությանը` վերջինիս կազմում Դաշնային սուբյեկտի կարգավիճակով ընդգրկվելու համար: Պատժամիջոցները ենթադրում են ռուս և ուկրաինացի պաշտոնյաների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների արտասահմանյան հաշիվների սառեցումներ և մուտքի արգելքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել