Tert.am-ը գրում է.
Թուրքագետ Արտակ Շաքարյանի կարծիքով՝ աշխարհը գնում է դեպի սառը պատերազմ, և այդ սառը պատերազմում Թուրքիայի դերը գնալով բարձրանալու է Միացյալ Նահանգների համար։
«Դա, Հայաստանի համար, իհարկե, այդքան էլ լավ չէ, բայց լավ չէ նաև Թուրքիայի ժողովրդավարության համար»,-ասաց թուրքագետը՝ ընդգծելով, թե սկզբունքորեն Հայաստանին սառը պատերազմը ձեռնտու չէ։ Այդ պարագայում, ըստ նրա, երբ Թուրքիան Արևմուտքի համար դառնա ավելի կարևոր, կտուժի և՛ Ցեղասպանության, և՛ Արցախի հարցը։
«Այս ամենը կնմանվի 1970-ական թվականներին, երբ Թուրքիան ավելի կարևոր էր դառնում Խորհրդային Միության համար»,-նկատեց Արտակ Շաքարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/03/19/shaqarian/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



