Երեկ բավականին ծավալուն մի անդրադարձ կատարեցի Մայդանի մասին: Հիմա ուզում եմ շարունակելով երեկվա գրառումս, ավելի խորանալ կոնկրետ օրինակների մեջ, որոնք տեսել եմ աչքովս, կամ պատմել են ականատեսները: Հասկանալի է, որ տեղեկատվական պատերազմի պայմաններում ավանդական լրատվամիջոցներից ադեկվատ լրատվություն ստանալը ռեալ չէ, մյուս կողմից, մեր լրատվական դաշտն ինքը լավ չի աշխատում, ու այս կամ այն ԶԼՄ-ում հայտնվող տեղեկատվությունը ընդունվում է որպես կանոն կամ արտատպվում է տեղեկատվական պատերազմի անմիջական մասնակիցների մոտից (UNIAN, Vesti.ru, CNN), կամ էլ պարզապես մի բան է մոգոնվում՝ հիմնված տվյալ ռեսուրսի խմբագրակազմի քաղաքական հայացքների վրա:

Որպեսզի ծավալուն տեքստս ավելի ինտերակտիվ լինի, առաջարկում եմ բաժանել պայմանական մասերի. միֆեր և դրանց հերքումներ:

1. Մայդանում ի սկզբանե գերակշռում էին ծայրահեղականները (ռուսական մուտիտ)

Չկա տենց բան: Ի սկզբանե ու մինչև նոյեմբերի 30-ը Մայդանում եվրոպամետ ջահելություն էր հիմնականում և եվրոպամետ ինտիլիգենցիա, ու երբ արդեն ցրվելու վրա էին, եղավ Մայդանը ցրելու անհասկանալի հրամանը, ու ժողովուդը ոտքի կանգնեց:

2. Մայդանը միասնական է, Մայդանը ժողովուրդի ձայնն է (ուկրաինա-ամերիկյան մուտիտ)

Մայդանը միասնական չի եղել այն պահից, երբ այնտեղ սկսեցին հայտնվել կուսակցական-քաղաքական էլեմենտներ: Այդ պահից սուր մրցակցություն է գնում տարբեր ճամբարների միջև, իսկ Ուկրաինայի ժողովրդին խորհրդանշելու մասին խոսք լինել անգամ չի կարող՝ ոչ ամենասկզբում, ոչ մեջտեղում, ոչ էլ հիմա: Միակ բանը, որ միավորում էր ժողովրդին՝ սաստիկ ֆրուստրացիան էր յանուկովիչյան բեսպրեդելի հանդեպ, ինչն էլ շատ գրագետ խաղարկվեց քաղտեխնոլոգների կողմից:
Պետք է շատ հստակ հասկանալ, որ Մայդանը ինչքան օգուտ բերեց՝ հարյուրապատիկ վնաս բերեց, որովհետև եթե մինչև Մայդանը կար ներուկրաինական կոնսենսուս արևմուտքի, արևելքի, հարավ-արևելքի և Կիևի բնակչության միջև, որոնք շատ հարցերում իրարից շեշտակիորեն տարբերվում են, ու այդ փխրուն կոնսենսուսի վրա էր հիմնված, քիչ թե շատ, միասնական հասարակություն ունենալու փաստը: Կոնսենսուսը կոտրվեց, երբ Մայդան վերածվեց բանդերականների-ֆաշիստների-ռուսաֆոբների-զապադենեցների բույնի, ու հիմա Ուկրիանայի ժողովուրդը վերջնականապես բաժանվել է գրեթե թշնամանքի հասնող անջրպետով:

3. Դաժան/բարի բերկուտ, խաղաղ մայդանցիներ (համապարփակ մուտիտ)

Ռուսները բերկուտցիներին որպես հերոսներ են ներկայացնում, մայդաունները՝ որպես արյունարբու մարդասպաններ: Ռուսները մայդաուններին մեծամասամբ ֆաշիստ են ներկայացնում, իսկ ռուսների հակառակորդները՝ որպես խաղաղության աղավնի...

Բերկուտը ոստիկանության ստորաբաժանում էր, որը բաղկացած էր ոստիկաններից: Նրանց մեջ կային և կաշառակեր ու դաժան սրիկաներ, և իրենց պարտքին հավատարին ազնիվ ոստիկաններ, ու ըստ ամենայնի, գոնե Մայդանի պարագայում, երկրորդ կատեգորիան մեծամասնություն էր կազմում:
Ընդհանրապես, բերկուտի ձեռքը զենք բաժանվել է միայն արդեն ամսի 17-ին, երբ 100-ավոր բերկուտցիներ արդեն հոսպիտալացվել էին՝ հրազենային, սառը զենքի, ծեծի ու այրվածքների արդյունքում ստացված վերքերով:
Ինչ վերաբերում է խաղաղ ցուցարարներին, ովքեր Մայդանում ծաղիկ էին հավաքում, ապա ես արդեն նկարագրել եմ իրավիճակը: Միջին վիճակագրական մայդաունը իրականում կիսագրագետ, պարապ ու ապուշ թալանչի ա, ով հանուն փողի ու ավարի ամեն ինչի էլ պատրաստ ա: Դրանք մեծամասնություն են կազմում, բայց ամեն ինչի հետևում Մայդանի գվարդիան է՝ «Պռավիյ սեկտոր»-ը, որը բոլոր բախումների ժամանակ հանդես էր գալիս հրահրողի դերում ու սադրում էր բերկուտին: Օրինակ՝ ականատեսների պատմածից մի օրինակ. բերկուտը իր ա համար շարք կազմած կանգնած ա՝ անզեն ու պասիվ: Ոչ մեկին ձեռք չեն տալիս, ուղղակի կանգնած են: Մոտենում են մի խումբ պրավոսեկներ ու դույլերով բենզին են շփում ոստիկանների վրա, իսկ հետո կրակ տալիս... սկսվում է բախում, վիրավորներ, ադրենալին, միանում են էն կիսագրագետ գոպնիկները: Արդյունքում՝ տասնյակ վիրավորներ ու տուժածներ երկու կողմերից էլ:
Ի դեպ, ևս մեկ հատկանշական օրինակ, որը պատմեց ականատեսներից մեկը. մայդաուններից մեկը կանգնած միզում է հենց Կիևի քաղաքապետարանի պատին ու, վերոնշյալ ականատեսը մոտենալով, հարցնում է, թե ինչո՞ւ չի օգտվում բիոզուգարաններից ու ինչի՞ համար է եկել Մայդան: Պատասխանը հանճարեղ է. «Որովհետև ուզում եմ ԵՄ-ում ապրել»: Դե արի ու էդ անասունին բացատրի, որ քաղաքի սրտում պատերի վրա միզելով հաստատ Եվրոպա չես դառնում....

Շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել