1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը Ռուսաստանի գործողությունները գնահատելու փուլում է և չի պատրաստվում կոնկրետացնել իր հետագա քայլերն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերլուծվել իրերի ներկա վիճակը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ուսանողների հետ հանդիպմանը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Նա հայտարարել է, որ պատրաստ չէ բացահայտել Ղրիմի իրավիճակի հետ կապված Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցները՝ մինչև չգնահատվի արդեն սահմանված պատժամիջոցների արդյունքը և չվերլուծվեն ռուսական կողմի վերջին քայլերի հետևանքները:

Քերին հաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, համաձայն որի՝ Ռուսաստանի գործողություններն «իրենց գինը կունենան»:

«Կարևոր է, որ չնայած Ռուսաստանի հետ տարաձայնություններին, մեզ հաջողվի համագործակցության ոլորտներ գտնել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ Աֆղանստանի, CHB-3 միջուկային զինանոցների կրճատման, Իրանի, Սիրիայի և այլ հարցեր, որոնց շուրջ մեզ հաջողվել է համագործակցել՝ չնայած եղել են նաև տարաձայնություններ»,- հավելել է Քերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել