Lurer.com-ը գրում է.

ՌԴ-ի իշխանությունները չէին կարող չարձագանքել Ղրիմի խնդրանքին, դա պարզապես դավաճանություն կլիներ, մարտի 18-ին Կրեմլում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

«Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչները դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով ապահովել տեղացի բնակիչների իրավունքներն ու ազատությունները, թույլ չտալ այն, ինչ տեղի էր ունենում և ինչն այժմ տեղի է ունենում Կիևում, Դոնեցկում, Խարկովում: Մենք չէինք կարող դժբախտության մեջ թողնել Ղրիմն ու նրա բնակիչներին, քանի որ դա պարզապես դավաճանություն կլիներ»,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Պետդումայի պատգամավորների, Դաշնության խորհրդի անդամների, ՌԴ-ի տարածաշրջանների ղեկավարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առջև:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուկրաինային Ղրիմի պատկանելության պահպանումը Ռուսաստանի համար հավասարազոր էր «կողոպուտի»:

Նա ասել է, որ թե Ռուսաստանում, թե Ուկրաինայում, թե այլ հանրապետություններում շատ մարդիկ հուսով էին, որ ստեղծված Անկախ Պետությունների Համագործակցությունը կդառնա ընդհանուր պետականության նոր ձև` միասնական տնտեսությամբ, արժույթով, ընդհանուր զինված ուժերով և այլնով: «Բայց այդ ամենը միայն խոստում մնաց»,-հավելել է Պուտինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել