Երեկվանից կարդում եմ արևմտյան մամուլը, ու մի ահավոր հաթաթաներ, սպառնալիքներ, էլ հանդիպումներ, էլ խառնաշփոթ, պաղ պատերազմի հորդորանքներ Ռուսաստանի դեմ…կարծես ռուս ժողովուրդը թող հասկանա, որ պիտի սոված մնան, ու էլ ուտելու հաց չեն ունենալու, քանի որ Արևմուտքը բարկացել է Պուտինի վրա…
Ու նույն տոնով ասում են, որ Պուտինի վեջը չի…ու մտածում ես, ախր այ՜՜ հայվաններ, մի կտոր հաց էլ կունենան ուտելու, երկու կտոր էլ…կարո՞ղ է դուք էիք Ռուսաստանը կերակրում մինչ օրս.. Պուտինը հաշվում է վնասները ու օգուտները իր քաղաքական քայլերից ու կշեռքի ծանր կողմը բռնում…
Նույնը Հայաստանի իրավիճակն է…եթե Ռուսաստանը, Թուրքիան ու մնացածը իրենց թաթերը վերցնեն Հայաստանի վրայից, կարո՞ղ է սոված մնա հայ ժողովուրդը …մարդու ծիծաղ է գալիս…ասա, թող ազնվություն ու մարդասիրություն լինի Հայաստանում ու ամեն ինչ իր տեղը կընկնի ավելի լավ, քան պատկերացնում են։