Replik.am-ը գրում է.

Երեկ երեկոյան Ղրիմի հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ  «Вести недели» հաղորդման ժամանակ Դմիտրի Կիսելյովը սպառնացել է ԱՄՆ-ին ատոմային հարվածով այն դեպքում, եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը խորանա:

«Ավելի վաղ ամերիկացիներն ասում էին, որ սառեցնում են Սոչիում հունիսին կայանալիք՝  «Մեծ ութնյակի» հանդիպմանը պատրաստվելու աշխատանքները: Իբր ոչինչ չունեն խոսելու Ռուսաստանի հետ: Սակայն եթե դա այդպես է, ինչու է Օբաման անընդհատ զանգահարում Պուտինին»,-հռետորական հարց է բարձրացրել հաղորդավարը, միևնույն ժամանակ հայտնվել է ԱՄՆ նախագահի լուսանկարը՝ «Մազերը ճերմակած» տեսքով: Ապա Կիսելյովը ինքը պատասխանել է իր հարցին՝ ասելով, որ  Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ը վերածել ռադիոակտվի մոխրի, իսկ այդ ընթացքում էկրանների վրա հայտնվել է միջուկային պայթյուն պատկերող ֆոնային լուսանկար՝ «Միջուկային մոխիր» անվամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել