Lragir.am -ը հայտնում է, որ այսօր՝ Վահե Ավետյանի մահվան 7-րդ օրվա կապակցությամբ Հարսնաքարի առաջ տեղի ունեցող մոմավառության ժամանակ, երբ ակցիայի մասնակիցներից Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանը մոտեցել է ռեստորանին, նրան է մոտեցել ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը, եւ կարճ խոսակցությունից հետո ուժեղ հարվածել Արմանին, որից հետո նա վայր է ընկել: Տարածքը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք սակայն չեն միջամտել: 


Հիշեցնեմ, որ սա արել է այ այս տողերի հեղինակ Ռուբեն Հայրապետյանը, ով ինչպես տեսնում ենք իրոք զղջում է՝


Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդ-ների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց:
Ասում են ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի 100 պատիժ կլինի: Բայց հարցը միայն օրենքը չի: 
Հարցը շատ ավելի բարդ է: Ու ես դա շատ լավ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երևի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ:

http://www.lragir.am/armsrc/country68060.html

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել