Այսօր ողջ Ռուսաստանի տարածքում ակցիաներ են իրականացվում, որոնք կապված են ուկրաինական զարգացումների հետ: Ընդդիմությունը կազմակերպել է «Խաղաղության երթ» Մոսկվայի կենտրոնով, որով կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին հեռու մնալ Ղրիմից: Միևնույն ժամանակ իշխանության համակիրները՝ դարձյալ Մոսկվայի կենտրոնում, անցկացնում են «Եղբայրության երթ»: Այս ակցիայի մասնակիցները կողմ են Ղրիմի ինքնորոշմանը: Բացի Մոսկվայից, բողոքի և ի նշան համերաշխության ակցիաներ են ընթանում նաև Սանկտ-Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Սամարայում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել