Երկրում արդարության ապահովումը լրջագույն խնդիր է եւ իշխանությանն ուղղված ժողովրդի պահանջն արդարացված է: Սակայն հասարակության պահանջը միայն բավական չէ. մեր քաղաքացիների մեծ մասը պատրաստ չէ ջանք գործադրել արդարության ապահովման համար, եւ սա մեր հասարակության բնորոշ առանձնահատկություններից է: Բոլորը պահանջում են միայն, որ արդարությունը պարտադրվի պետության կողմից, բոլորն ուզում են, որ լավ լինի, բայց առանց իրենց մասնակցության: Շատ հաճախ այս կամ այն իրավախախտման մասին հայտնելը մարդկանց շրջանում ընկալվում է որպես, ժողովրդի լեզվով ասած, «գործ տալ»: Բայց այդ նույն մարդիկ պահանջում են պետությունից իրենց արդարություն պարտադրել: Այստեղ կա լուրջ խնդիր:
Նյութի աղբյուր՝ http://khlurd.livejournal.com/518972.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել