Հետաքրքիր է, որ Ֆիրտաշը Մայդանի ֆինանսավորողներից մեկն էր: Սակայն դա չխանգարեց եվրոպացիներին՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուղղորդմամբ նրան ձերբակալել: Ուկրաինական այս օլիգարխի (ի դեպ՝ հրեական ծագում ունեցող) «պոչը» տանում է դեպի ռուսաստանյան եւ ղրիմյան, այդ թվում Գազպրոմի հետ կապ ունեցող, մի շարք խոշոր ձեռներեցները, եւ ամենակարեւորը՝ Պուտինի «սպարինգ-զուգընկեր» օլիգարխ Արկադիյ Ռոտենբերգը: Ֆիրտաշի ցուցմունքները, կարծում եմ, հավելյալ հիմքեր կտան ոչ միայն արեւմտյան բանկերում ռուսասատանյան բիզնեսի հաշիվների սառեցման, այլեւ նրանցից շատերի հանդեպ՝ միջազգային հետախուզություն հայտարարելու համար: Կինոն նոր է սկսվում:
Կից նյութն` այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10152023075752199?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել