Ես կողմ եմ երկրում ուժեղ ընդդիմության գոյության, բայց ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան կամ միավորումը ի սկզբանե ձախողված փորձ է:
Դաշնակներն ու Տեր-Պետրոսյանը ռեժիմը դարավոր թշնամիներ են: Ինձ չի թվում, որ դաշնակցական լիդերները մոռացել են քաղաքական հայացքների պատճառով Լևոնի կողմից բանտ նետվելու կամ երկրից արտաքսվելու փաստը, դժվար թե Ծառուկյանը մոռացած լինի 2008-ի միտինգներում իրեն վերագրվող ածականները, և ոչ միայն....
Դժվար թե Րաֆֆին մարսի վերջին ձախողումներից հետո ՀԱԿ ակտիվիստների կողմից իր հասցեին հնչող, մեղմ ասած, վիրավորանքները:
Սա թվարկում եմ զուտ էն պատճառով, որպեսզի տեսանելի լինի, որ էս կուսակցությունները ներքային, միջկուսակցական խորքային խնդիրներ ունեն, որոնք ավելի են խորանալու, երբ «լիդերի» ընտրության հարցն առաջ գա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Moderator70/posts/449202311879219?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել