Մոտս նենց տպավորություն ա, ոնց որ հայկական լրատվականները ուկրաինականների ֆիլիալներն են: Հրավիրում եմ ձեր ուշադրությունը երկու տեսանյութերի վրա, որոնք երկուսն էլ հայտնվել են մեր կայքերում, բայց դրանց ուղեկցող վերնագրերն ու տեքստերը կամ ակնհայտ անհեթեթություն են, կամ էլ խիստ միակողմանի են գրված՝ ասես Ուկրաինայի ագիտպրոպից խմբագրված-ուղարկված լինեն:
1. Առաջին տեսանյութում իբր ցույց է տրվում, որ ամսի 20-ին Ինստիտուտսկայա փողոցում սպանվածներից մեկին սպանում է բերկուտի հրաձիգը: Տեսանյութն այդպես է վերնագրված, մեր գառներն էլ վերցրել ու ավելի ճոխացված իրենց մոտ են դրել: Մինչդեռ, տեսանյութը դիտելիս պարզ երևում է, որ բերկուտցու արձակած կրակոցը կադրում գտնվողին չի կպնում, ու նա ուշադրություն չի էլ դարձնում, իսկ այ երբ ցուցարարին խփում են, բերկուտցին, պարզ երևում է, որ բան էլ չի անում, իսկ կրակոց արվում է ոչ թե ցուցարարի դիմացից, այլ աջ կողմից՝ դատելով ընկնելու ձևից ու ուղղությունից:
2. Իմ կողմից մինչ այժմ հարգված կայքերից մեկը տարօրինակորեն շլանգի տեղ է դրել իրեն այս մի տեսանյութը հրապարակելիս, ու նկարագրությունում գրել են, որ ռուսամետ ցուցարարներն են հարձակվել, գազ արձակել ու ծնկի բերել:
Այո, տեսանյութում երևում է, որ համ գազ է արձակվում, համ ծնկի են բերում, համ բախումներ կան, բայց հենց առաջին վայրկյանից պարզ երևում է, որ հարձակվողները ամենևին էլ ռուսամետները չեն, այլ հակառակ կողմը, իսկ ռուսամետները մեջք-մեջքի տված նահանջում են:
Հիմա ասածս ի՞նչ ա, հարգելի լրագրողներ: Գիտենք, որ մեր մեդիադաշտի որակը առանց այն էլ չի փայլում, բայց արդեն իրոք զզվանք ես ապրում, երբ չարամիտ դիտավորությամբ, թե տոտալ ոչ պրոֆեսիոնալության արդյունքում, անգամ երրորդ երկրից եկող լուրերը, որոնք ուղղակիորեն կապված չեն մեր հարցերի ու մեր ներքաղաքական դաշտի հետ, մատուցվում են այդքան կողմնակալ ու ստահոդ: