1in.am-ը գրում է.
ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերրին նախագահ Բարաք Օբամայի խնդրանքով Լոնդոնում կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին գրում է Reuters-ը:
«Նախագահ Բարաք Օբաման ինձ խնդրել է վաղը երեկոյան Լոնդոն թռչել, որպեսզի ուրբաթ օրն այնտեղ հանդիպեմ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ, և ես կանեմ դա»,- հայտնել է պետքարտուղարը:
«Մեր խնդիրն է գործողությունների պատշաճ տարբերակներ առաջարկել`Ուկրաինայի ժողովրդի, միջազգային իրավունքի, ինչպես նաև ներգրավված կողմերի շահերի նկատմամբ հարգանքի ֆոնին»,- հավելել է Քերրին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_257326.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



