Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանը և Ուկրաինան պետք է անհապաղ նստեն բանակցությունների սեղանի շուրջը, իսկ Եվրամիությունը պատրաստ է նրանց օգնել այդ հարցում: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն՝ պատգամավորների առջև ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում:

«Գնդակն այժմ Ռուսաստանի Դաշնության դաշտում է: Դիվանագիտական, քաղաքական և ռազմական իրադրությունը մինչ այժմ զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ ,-արձանագրել է նա:- Այցագրային ռեժիմի դյուրացման, նոր բազային համաձայնագրի կնքման, Սոչիում «ությակի» գագաթնաժողովին նախապատրաստվելու շուրջ Ռուսաստանի հետ մեր երկխոսությունն արդեն դադարեցված է: Եթե առաջիկա օրերին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև չսկսվեն համապարփակ բանակցություններ և չտան զգալի արդյունքներ, ապա դա կբերի լրացուցիչ միջոցառումների: Իրադրության հետագա վատթարացումը կարող է հանգեցնել հեռու գնացող հետևանքների, որոնցից, ես դրա անկեղծ հույսն ունեմ, կհաջողվի խուսափել»:

Դրա հետ մեկտեղ, Բառոզուն չի ճշտել, թե խոսքը հատկապես ինչ հետևանքների և ինչ նոր պատժամիջոցների մասին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել