Պարզվում ա ՀԱԿ-ԲՀԿ երեկվա հանդիպումն էլ բավարար չէր մեր որոշ «սկզբունքային թերահավատներին» համոզելու համար, որ ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ և միգուցե «Ժառանգություն» դաշինքը ավելի ռեալ է քան երբևէ: Այս հարցում «սկզբունքային թերահավատները», իշխանական դհոլներն ու պոտենցիալ հաճախորդները շարունակում են առաջնորդվել նույն կարգախոսային կարծրատիպերով՝ «Ծառուկյանը ռիսկ չի անի, վրեն լիքը կոմպրոմատ ունեն», «Ծառուկյանը իրանց ձեռ չտա, կսննկացնեն» ու նման կրեդոներ:
Հիմա հարց եմ ուզում տամ, Սերժը ճար ունենար Ծառուկյանին կոմպրոմատներով վախացնելու, խի նո՞ր էր օգտագործել այդ կոմպրոմատները: Սերժը ճար ունենար Ծառուկյանին սննկացներ, խի նո՞ր էր սննկացրել: Մի՞թե դժվար է հասկանալ, որ 21-րդ դարում կուլակաթափության փորձերը աշխարհը չի հանդուրժում:
Եթե անգամ հանդուրժեր, Սերժը էտ ռեսուրսը չունի, որ կարողանա զգալի քաղաքական կշիռ և ռեսուրս ունեցող քաղաքական ուժի ղեկավարին և բիզնեսմենին խեղճացնելու համար, Սերժը շատ լավ հասկանում ա, որ նմանատիպ գործողություններով ավելի կարագացնի իր քաղաքական վախճանը, այնպես որ դուք Ծառուկյանին մասին մի մտածեք, Սերժի կամ Սերժի հեռացումից հետո մտածեք ինչ եք անելու:
Ի դեպ, երեկվա հանդիպումից հետո իշխանահպատակ կամ իշխանամերձ շրջանակներում տագնապն այնքան ա մեծացել, ասես Սերժի հրաժարականին հինգ պակաս է մնացել: Ես մտածում եմ, եթե ոչ իշխանական ուժերի հանրահավաքը իրականություն դառնա, էտ ժամանակ ինչ վայնասուն են բարձրացնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել