Այսօր ԱԺ-ն, ինչպես միշտ, «փայլում» էր քաղաքական ելույթների խելահեղ հնչյուններով։ Իրոք այնպիսի ճամարտակումներ են հնչում ԱԺ ամբիոնից, որ նույնիսկ ֆեյսբուքյան գրառումը գեղարվեստական ոճով գրելու անհրաժեշտություն է առաջանում։ Այսօր ԱԺ ամբիոնից ՀԱԿ անդամ և պատվավոր փոխնախագահ Արամ Մանուկյանը մի այնպիսի հուզական և բարոյախրատական ոճի ելույթ ունեցավ, որ մի պահ թվում էր, թե Քոչարյանի ժամանակ ուրիշ մարդ է փոխնախարար աշխատել։ Ինչի՞ եմ հատկապես Մանուկյանի փոխնախարար աշխատելը նշում, որովհետև այս մարդու ԿԳ փոխնախարար եղած ժամանակ ԶԼՄ-ներում տիրող տոտալ վերահսկողությունը անհերքելի փաստ էր, իսկ որտեղ էր այդ ժամանակ նույն Արամ Մանուկյանը։ Պատասխանը միանշանակ է՝ Մանուկյանը այդ ժամանակ գտնվում էր իր կաբինետում և վայելում էր պետական բյուջեից ստացվող աշխատավարձը։ Ինչպես ասում են, հայկական իրականության մեջ պարադոքսները օրինաչափություն են։ Ի դեպ, Արամ Մանուկյանի քաղաքական կարիերան լի է բազմաթիվ միմյանց հակասող իրադարձություններով, որոնք առանձին գրառումներ են պահանջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել