Նախորդ շաբաթվանից անհետացել է մալազիական MH 370 ինքնաթիռը: Մալազիական MH 370  ինքնաթիռի ճակատագիրը դեռևս անհայտ է ու որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են: 

Մինչ կպարզվի, թե ինչ է իրականում տեղի ունեցել անհետացած ինքնաթիռի հետ, որոշեցիք տեղեկություններ հավաքել պատմության մեջ ինքնաթիռների անհետացման ու առեղծվածային ավիավթարների մասին:

 7  Ամելիա Իերհարթի անհետացումը շուրջերկրյա թռիչքի ժամանակ

Amelia Earhart

Ամերիկացի ավիատոր Ամելիա Իերհարթը իր ինքնաթիռով 1937թ.-ի հուլիսի 2-ին անհետացավ շոււրջերկրա թռիչքի ժամանակ: Իերհարթը, ով առաջին կին-օդաչուն էր և պետք է միայնակ թռչեր Ատլանտյան օվկիանոսի վրայով, անհետացել է խաղաղօվկիանոսյան կենտրոնական շրջանում՝ Հոուլենդ կղզու մոտակայքում:
Իերհարթի ճակատագրի մասին տեսությունները մշտապես ապշեցրել են հետազոտողններին: Մինչ շատեր կարծում են, որ ինքնաթիռի վառելանյութը վերջացել է ու այն ընկել է ծովը, կան նաև այնպիսի տեսություններ, որոնց համաձայն Իերհարթը Ֆրանկլին Ռուզվելտի լրտեսն է եղել ու բռնվել է ճապոնացիների կողմից: Շատերն էլ պնդում են, որ նրա ինքնաթիռը կործանվել է ճապոնական կղզիներից մեկի վրա, ու Իերհարթն ի վերջո մահացել է, ու նրա մարմինը կեր է  դարձել կենդանիների համար, ու նրան այդպես էլ երբեք չեն գտել: Որոշ մարդիկ էլ կարծում են, որ նա ողջ է մնացել ու տեղափոխվել Նյու Ջերսի, որտեղ էլ հաստատվել է՝ փոխելով անունը: Կա նաև այնպիսի տեսություն, թե նրան առևանգել են այլմոլորակայինները, ինչպես որ նկարագրվում է 1995թ.-ի «Star Trek» ֆիլմի 37-րդ մասում:

 6  Գլեն Միլլերի օդուժի ինքնաթիռը անհետանում է Անգլիական նեղուցում

1944թ.-ին Ամերիկյան մեծ նվագախմբի հայտնի երաժիշտներից Գլեն Միլլերը Անգլիայում մասնակցում էր ԱՄՆ օդուժի նվագախմբի հետ դաշնակիցների համար համերգներին: Վերջին անգամ նրան ողջ տեսել են Միլթոն Էռնեստի հետ՝ Բեդֆորդի մոտ՝ 1944թ.-ի դեկտեմբերի 14-ի երեկոյան: Հաջորդ օրը նա պետք է Փարիզ թռչեր: Միլլերը դուրս է եկել Թիվուդի ֆերմայից ու անհետացել Անգլիական նեղուցում:  

Ինչպես և նախորդ դեպքում, այս դեպքում նույնպես բազմաթիվ տեսություններ են առաջ քաշվում, թե ինչ է իրականում տեղի ունեցել Միլլերի ինքնաթիռի հետ: Որոշ հետազոտություններ պնդում են, թե Անգլիական նեղուցով անցնելու ժամանակ այն հայտնվել է գերմանական ռմբակոծիչների թիրախում ու կործանվել:
Սակայն լրագրող Ուդո Ուլֆկոտը գերմանական «Bild» թերթում հրապարակված իր հոդվածում գրում էր, որ Միլլերը հասել է Ֆրանսիա, ու փարիզյան հասարակաց տներից մեկում մահացել սրտի կաթվածից:

 5  19-րդ թռիչքը և Բերմունդյան եռանկյունին

Flight 19

1945թ.-ի դեկտեմբերի 5-ի կեսօրին վեց հոգի անհետացավ օդում, ու հենց այդտեղից էլ սկսվեցին Բերմունդյան եռանկյունու մասին պատմությունները:
Վարժանքների առաքելություն իրականացնող նավատորմային հինգ ինքնաթիռները, որոնք հրահանգվում էին փորձառու օդաչու-հրհանգիչ Չարլզ Թեյլորը, դուրս եկան Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլից: 

Առաքելության ընթացքում ժամուկես հետո օդաչուները հայտնել են, որ նրանք կորցրել են տեղանքում կողմնորոշվելու ունակությունը ու չեն կարողանում ճանաչել իրենց ներքևում գտնվող տարածքները:

Ադիոկապի միջոցով Թեյլորը նավատորային օդուժի կայանին հաղորդել էր, որ Ֆորտ Լոդերդեյլում իրենց երկու կողմնացույցները շարքից դուրս են եկել:
Չնայած մեծ ջանքերին՝ նրանք չեն կարողացել գտնել իրենց դիրքը ու, եղանակի կտրուկ վատթարացումն էլ հավելվելով, նրանք չեն կարողացել վայրէջք կատարելու համար  ցամաք գտնել ու ընկել են ծովը` ընդհանուր առմամբ ունենալով 14 զոհ, այդ թվում նաև ինքնաթիռի անձնակազմը: Հետաքրքիր է նաև այն, որ ինքնաթիռը, որն ուղարկվել էր վթարի ենթարկված առաքելության անդամներին գտնելու համար, նույնպես անհետացել էր:

Ինքնաթիռը, որը դուրս եկել էր երեկոյան 7:30, այլևս երբեք չի հայտնաբերել: Ու ենթադրվում է, որ դրա բոլոր 13 ուղևորները մահացել են:

 4  «Աստղային փոշին» ու Մորզեյի գաղտնագիրը


Երբ «BSAA աստղային փոշի» կոչվող լանկաստերի ռմբակոծչի քաղաքացիական տարբերակը անհետացավ Բուենոս-Այրեսից Սանտիագո թռիչքի ժամանակ, այն իր ետևում բազմաթիվ անպատասխան հարցեր թողեց:
Ինքնաթիռը պատկանում էր բրիտանական Հարավամերիկյան ավիաընկերությանը, օդաչուն Ռեջինալդ Քուքն էր, նշանավոր օդաչու, ով Բուենոս-Այրեսից դուրս եկավ 1947թ.-ի օգոստոսի 2-ին՝ երեկոյան 1:46, ու ուղղվեց դեպի Անդյան լեռներ:

Ինքնաթիռը երբեք չի հասել այնտեղ, ուր ուղևորվում էր: Այնուամենայնիվ, մինչև դրա անհետանալը հնարավոր է եղել Մորզեյի այբուբենով հաղորդագրություն ուղարկել` «STENDEC»: Տարիների ընթացքում ինքնաթիռի անհետացման մասին ու գրառման նշանակության մասին տեսությունները գնալով ավելի են շատացել, այդ թվում նաև խոսվում է այն մասին, որ նրանց վրա հարձակում է տեղի ունեցել այլմոլորակայինների կողմից: Ավելի հավանական տարբերակն այն է, որ օդաչուն կորցրել է ինքնաթիռի կառավարումը, ու ընկել ձյան հաստ շերտի մեջ ու թաղվել դրա մեջ:
Անհետացումից 50 տարի անց արգետինացի երկու լեռնագնաց հայտնաբերել են ինքնաթիռի շարժիչի մասեր ու  հագուստի կտորներ:

 3  «Star Tiger»-ն անհետանում է Բերմունդյան եռանկյունու տարածքում

Երկրորդ BSAA ինքնաթիռը «Star Tiger»-ն անհետացավ Սանտա Մարիայից Բերմունդյան կղզիներ թռիչքի ժամանակ՝ 1948թ.-ի հունվարի 30-ին:
Թռիչքի օրը բավականին քամոտ էր: Ինքնաթիռի մեջ կար 25 ուղևոր, այդ թվում նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Մարշալ Արթուր Քոնինգհեմը: Ինքնաթիռը ցածր էր թռչում քամիներից խուսափելու համար:

Այն դուրս է գալիս երթուղուց ու ստիպված լինում թռչել ուղիղ փոթորիկի մեջ, որպեսզի մնացած վառելիքով կարողանար հասնել Բերմունդյան կղզիներ:
Հետևող ինքնաթիռը ապահով տեղ է հասնում առավոտյան ժամը 4-ին, սակայն «Star Tiger»-ին այստեղ չեն գտնում, ոչ էլ դրանից հետո ինքնաթիռի մասին երբևէ լսում են:

 2  191-րդ թռիչքի առեղծվածը

Այս պատմությունը կապված չէ մեկ թռիչքի հետ, այլ 40 տարի շարունակ բազմաթիվ թռիչքների հետ, որոնք կապված են «191» թվի հետ:
Ամերիկյան ավիացիայի պատմության ամենամահաբեր ավիավթարը 1979թ.-ի Ամերիկյան ավիաուղիների 191 համարի թռիչքի վթարն էր, որը վթարի ենթարկվեց թռիչքից ընդամենը րոպոներ անց՝ Չիկագոյի Օհեար միջազգային օդանավակայանում: Բոլոր 258 ուղևորները ու անձնակազմի 13 անդամները մահացել են:
191 համարի հետ կապված այլ աղետներ ներառում են փորձարարական X-15 ինքնաթիռի 191-րդ թռիչքը, որը վթարի է ենթարկվում 1967թ.-ին, որի արդյունքում մահանում է օդաչուն, ինչպես նաև 2012թ.-ի «JetBlue» ավիաուղիների 191-րդ թռիչքը, որի ընթացքում գլխավոր օդաչուն խուճապի մեջ է ընկնում ու սկսում զառանցել, որ չի կարող պատասխանատվությունը իր վրա վերցնել, երբ ինքնաթիռը վթարի ենթարկվի: Բարեբախտաբար, ինքնաթիռը վթարի չի ենթարկվում, իսկ օդաչուն հոգեկան ծանր վիճակում տեղափոխում է հիվանդանոց:
Այժմ սնահավատ օդաչուները 191 թիվը անհաջողակ են համարում:

 1  «Star Ariel» օդանավի առեղծվածային անհետացումը


Եվս մեկ BSAA ինքնաթիռ՝ «Star Ariel»-ը, անհետացավ Բերմուդյան կղզիներից Ջամայկա թռիչքի ժամանակ՝ 1949թ.-ի հունվարի 17-ին: 
Ինքնաթիռը նման էր ավելի վաղ նշված «Star Tiger» օդանավին: Ինքնաթիռի թռիչքի մեկնարկի ժամանակ եղանակը հրաշալի էր, սակայն ամբողջ թռիչքի ժամանակ կապի հետ կապված խնդիրներ կային: Ինքնաթիռը չի հասել նպատակակետին, իսկ ողջ մնացածների փնտրտուքները հունվարի 25-ին անարդյունք դադարեցվել են: Ընդհանուր առմամբ ինքնաթիռում կար 20 ուղևոր ու դրա անձնակազմը:

Հետազոտությունների արդյունքում պատահարի պատճառը չի հայտնաբերվել, սակայն Դոն Բենեթը` BSAA-ի նախկին տնօրենը, պնդել է, թե և Star Tiger-ը, և Star Ariel-ը սաբոտաժավորների կողմից ենթարկվել են դիվերսիոն հարձակման: Նա նաև նշել է, որ վարչապետ Կլեմենթ Էթլին անձամբ է հրաման արձակել, որ ինքնաթիռների կործանման հետաքննությունները փակվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել