Էս որ «Ժառանգությանը» ավելի շատ եմ քննադատում, էդ նրանից չի, որ իրանք ամենաշատն են սխալ անում, չնայած էնքան բան ա ինձ ներվայնացրել անցած մի տարում, որ քիչ ա մնում գնամ Րաֆֆուց բադասխան ուզեմ: Էդ նրանից ա, որ սիրտս ցավում ա «Ժառանգության» համար, համ էլ էն մնացորդներին քննադատեմ, որ ինչ լինի՞՞՞ ՃՃՃ
Ասածս ինչ ա: Էսօր էլ եմ քննադատելու «Ժառանգությանը»: (Ստյոպա ջան, հենց տեսնես հանիրավի եմ անում, ասա, մի րոպեում սաղ կջնջեմ): 

Այսօրվա քննադատությանս օբյեկտը «Ժառանգության» մամուլի ծառայությունն է, երևի կոնկրետ Հովսեփ Խուրշուդյանը, վստահ չեմ: 
Ա՛յ տղերք, ա՛յ ձեր հոգուն մեռնեմ, բա տենց են աշխատում՞՞՞, ախր միայն Ֆեյսբուք կարդալուց ամեն ինչ երևում ա, է... Էն մարդը գնաց հասավ Դուբլին, միկրաֆոնը գրավեց, սաղի պոռտը տեղը դրեց, էն Արտակ Ալեքսանյանը, որ չլիներ, երևի թե տենց էլ բան չիմանայինք: Ելույթից կես ժամ հետո արդեն սիրուն սյուժեով Րաֆֆու խոսքը Armnews-ը տալիս ա եթեր, դուք իրանից եք իմանում, որ տենց բան ա եղել: Ավելին, արդեն երևի մի 5 օր անցել ա, դեռ դուզգունի ելույթի վիդեոն չեք էլ տարածել պաշտոնապես: Թե չեք բաշարում, Արտակին մի շիշ կոնյակ ուղարկեք, երևի ամբողջական պահած կլինի, կարծում եմ՝ կտա, կտարածեք:

Փոխարենը Րաֆֆին Դուբլինի միջանցքներում ում բարև ա տվել, ճոխ-ճոխ գրել եք, թե «շփումներ է ունեցել» սրա, սրա, սրա հետ: Սենց որ գնա, Րաֆֆին տելեվիզորով ում տենա, գրելու եք, որ դրա հետ էլ ա «շփումներ ունեցել»: Ամոթ ա, չէ, սաղ խնդում են: 
Ասածս ինչ ա, ձեր գործը լա՛վ արեք, տղե՛րք, Րաֆֆին ավելիին ա արժանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել