Եվրոմայդանի անփառունակ առաջնորդները դեռ չեն կարողացել լիարժեքորեն իշխանության գալ, բայց արդեն հրատապ տեմպերով հանձնում են երկիրը ու ստրկության են մատնում ժողովրդին: Այսպես, դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվական արտահոսքի արդյունքում հայտնի է դարձել, որ Ուկրաինայի ինքնահռչակ իշխանությունների գլխավոր ֆիգուրներից մեկը՝ Ռադայի խոսնակն ու միաժամանակ նախագահի պաշտոնակատար Տուրչինովը նախաստորագրել է մի պայմանագիր Միջազգային Արժույթային Հիմնադրամի հետ, որովհ ֆինանսական օգնության դիմաց Ուկրաինական իշխանությունները պարտավորվում են Ամերիկյան Chevron նվաթաարդյունաբերական գիգանտին անվճար հանձնել Ուկրաինայի ողջ գազատրանսպորտային ցանցը:
Կներեք իհարկե, հարգելի մայդանասերներ, բայց վայնասուն էիք դրել, որ Ռուսաստանն է ուզում ստրկացնել Ուկրաինային, իսկ Արևմուտքը միայն փորձում է պաշտպանել, իսկ ավելի վաղ ոչ պակաս բարձր հարայ-հուրույ արեցիք, երբ Հայաստանը 300 միլլիոն պարտքի դիմաց հանձնեց իր վերջին փայը Հայռուսգազարդում... բա հիմա ինչո՞ւ եք լռում: Չէ՞ որ այս անգամ անգամ պարտքի դիմաց չեն օտարում պետական սեփականությունը, այլ հենց այնպես...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել