Եվրոմայդանի հաղթանակից արդեն մի քանի շաբաթ է անցել և օր-օրի ննորանոր մանրամասներ են բացահայտվում հաղթանակած «ժողովրդավարների» մասին, որոնցից վերջինը ու թերևս ամենաաբսուրդայինը նախագահի պաշտոնակատար Տուրչինովի կրոնական պատկանելիությունն է:
Պարզվում է, որ սույն ճաղատ պարոնը շատ արդյունավետորեն համատեղում է քաղաքական գործունեությունը հովվության հետ, իսկ ավելի կոնկրետ, հանդիսանում է Ուկրաինայի «Կյանքի Խոսք» աղանդի պարագլուխներից մեկը: Ինչ լա՞վ ա, չէ՞: ասենք պատկերացնո՞ւմ եք, որ մի գեղեցիկ օր էլ Հայաստանի իշխանության գլխին Արթուր Սիմոնյանը կանգանի...
Չնայած ինձ արդեն ոչինչ չի կարող զաքրմացնել, հատկապես հաշվի առնելով այն գաղափարական մառազմը, որում հայտնվել է հատկապես ֆեյսբուքում ակտիվ հասարակության արևմտամետ շերտը: Մարդիկ եթե այսօր փրփուրը բերաններին պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ Ղրիմի հարցում և մոռանում, որ այդ կերպով նրանք ուրանում են Արցախյան հիմնախնդիրը, ինչի՞ պետք է այսօր ինչ որ կերպ առարկեն այն փաստօ դեմ, որ Ուկրաինայում գլխավոր դեմքերից մեկը ամենաագրեսիվ ու վտանգավոր աղանդներից մեկի ներկայացուցիչն է:



