Tert.am-ը գրում է.

Մարտի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Միավորած ազգերի կազմակերպության ժնևյան կենտրոնակայանում մասնակցել է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65-ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը, որը գումարվել էր 2013 թ. Հայաստանի նախաձեռնությամբ` Մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի համաձայն:

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից` ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի նիստերի մեծ դահլիճում Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Բոդեր Նդոնգ Էլլայի նախագահությամբ գումարված քննարկմանը բացման ելույթներով հանդես են եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլայը, քննարկման հիմնական բանախոսներից էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը։

Ելույթ են ունեցել շուրջ հինգ տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կարևորել են ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել