ՌԴ Դումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին թվիթերյան իր էջում գրում է.

Չեմ հասկանում Ղրիմի շուրջ բարձրացած աղմուկի պատճառը: Ուկրաինայի մասնատման մասին խոսք անգամ լինել չի կարող. սա ժողովուրդների պատմական վերամիավորում է:

ԽՍՀՄ-ում չկար և չէր էլ կարող լինել պետական սահման: 60 տարի առաջ Ղրիմը պարզապես հանձնվեց Ուկրաինական ԽՍՀ-ի ադմինիստրատիվ վերահսկողությանը: 

Ողջ Ուկրաինան քաոսի մեջ է: Գործող նախագահը երկրից հեռացել է, իբրև թե նորանշանակ Տուրչինովը օրինական չէ, իսկ ժողովուրդը տառապում է: 

Ղրիմի բնակչության ինքնորոշումը բոլորովին օրինական է: Սա ոչ թե վերևից եկած որոշում է, այլ հանրաքվե: Համոզված եմ, որ ղրիմցիների 99%-ը կքվեարկի Ռուսաստանի կազմ վերադառնալու օգտին:

Հանրաքվեի արդյունքում Դումային բավարար կլինի որոշում կայացնել Ղրիմի հանրապետությունը ՌԴ կազմում ներառելու մասին՝ որպես 84-րդ սուբյեկտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել