Lurer.com-ը գրում է.

Ղրիմի Գերագույն խորհուրդը որոշել է դիմում հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Դաշնային ժողովին՝ Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելու մասին, ասված է խորհրդարանի որոշման տեքստում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

«Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդը դիմել է ՌԴ-ի նախագահին և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին՝ որպես ՌԴ-ի սուբյեկտ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու ընթացակարգ սկսելու առաջարկությամբ»,- ասված է Ղրիմի խորհրդարանի որոշման մեջ:

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Ավելի վաղ Ղրիմի խորհրդարանը որոշում է ընդունել Ռուսաստանի կազմի մեջ ինքնավարության մտնելու մասին: Այս հարցի շուրջը հանրաքվեն որոշված է անցկացնել ավելի շուտ` ոչ թե մարտի 30-ին, այլ մարտի 16-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել