Մորդովիայի Հանրապետության նախագահ Վլադիմիր Վոլկովը թվիթերյան իր էջում գրում է.

Մենք խորապես գնահատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի ընդհանուր անցյալը, հաշվի ենք առնում երկու երկրների բարեկամությունը և մեր պարտքն ենք համարում օգնության ձեռք մեկնելը: 

Մենք պատրաստ ենք Մորդովիայում ընդունել ծայրահեղականության և քաղաքական տեռորի պատճառով տուժած ուկրաինացիներին: Մորդովիայի Հանրապետությունը կընդունի Ուկրաինայի բոլոր այն քաքաղացիներին, ովքեր ցանկություն կհայտնեն տեղափոխվել Ռուսաստան, անգամ Բերկուտի մարտիկներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել