Սադրանքներից հեռու մնացեք: 

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին հակադարձելու, ելույթում հնչեցված ծրագիրը ձախողելուն ուղղված հուսահատ, տրամաբանությունից զուրկ և թույլիկ փորձերը շարունակվում են:

Այժմ փորձ է կատարվում ներակայցնել մի անզիջում բանավեճ, որն իբր առկա է հակաիշխանականների շրջանում: Շատերն այս խայծը կուլ են տալիս և ներքաշվում են դատարկ բանավեճերի մեջ: Իսկ իրականում ռեժիմը սրանով փորձում է լուծել մեկ խնդիր` ընդդիմություն -իշխանություն հակադրությունը վերածել, ընդդիմություն-«ընդդիմություն» բանավեճի՝ այդպիսով խույս տալով շատ ցավոտ և սեփական գոյության համար վտանգավոր հարվածներից: 

Ուստի՝ չի կարելի տրվել նման սադրանքների: Անհրաժեշտ է մեկուսացման մեջ հայտնված Սերժ Սարգսյանի հանցախմբին զրկել պատասխանատվությունից խուսափելու այս հնարավորությունից և համախմբված հասցնել վերջնական՝ մահացու հարվածները:

Միացո՛ւմ

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել