ԱՄՆ-ն մեկ մլրդ վարկ է առաջարկում Ուկրաինային, ուշադրություն դարձրեք, ոչ թե օգնություն, այլ վարկ, այսինքն՝ դրդում և աջակցում են այս կամ այն ուժերին տիրել իշխանությանը, և ստիպում այդ իշխանություններին վարկ վերցնել իրենցից ու հայտնվել տնտեսական կախվածության մեջ՝ մեկ րոպե անգամ չմտածելով, որ իրենց թեթև ձեռքով այդ երկրի ժողովուրդը հայտնվել է ծանրագույն վիճակում:

Արևմուտքը ծայրահեղ կապիտալիստական հասարակարգ է, որտեղ իշխում է միայն ու միայն փողը: Ցավում եմ, որ ուկրաինացի հասարակ ժողովուրդը մի քանի արկածախնդիրների պատճառով հայտնվեց նման ծանր վիճակում: Դա է պատճառը, որ ես երբեք չեմ հանդուրժել և չեմ հանդուրժելու նման արկածախնդիրներին իմ հայրենիքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել