Panorama.am-ը գրում է.
Մարտի 5-ին Ժնևում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը, որին մասնակցելու նպատակով Շվեյցարիա են ժամանել շուրջ վեց տասնյակ երկրների արտգործնախարարների գլխավորած պատվիրակություններ: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
Իր խոսքում նախարար Նալբանդյանն ասել է. «Ցեղասպանության և մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելումը պետք է լինի մեր գերակայությունների շարքում: Անցյալ տարի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանի ընթացքում, Հայաստանը նախաձեռնեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև, որը միաձայն ընդունվեց:
Այդ բանաձևի նպատակներից մեկն է ցեղասպանության կանխարգելումը ՄԱԿ անդամ պետությունների համատեղ ջանքերի միջոցով: Ես ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն հայտնել այն բոլոր երկրներին, ովքեր համահեղինակեցին այս բանաձևը: Երկու օրից՝ մարտի 7-ին, Մարդու իրավունքների խորհուրդը գումարելու է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկում, որը կազմակերպվում է համաձայն նշված բանաձևի դրույթների»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



