1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունը, և վճռականորեն Վլադիմիր Պուտինին կոչ է արել փոխել քաղաքականությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները խախտում են միջազգային օրենսդրությունն ու Ուկրաինայի ինքնիշխանությունը: Ռուսաստանը փորձում է հակառակ գնալ պատմության ընթացքին: Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի իր ճակատագիրը»,- հայտարարել է Օբաման՝ խոսելով Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին: 

ԱՄՆ նախագահը կարծում է, որ Ռուսաստանի ընտրած քաղաքականությունը նրան թանկ կարժենա, և հիմա Պուտինի համար որոշելու ժամանակն է՝ պատրաստվո՞ւմ է Ռուսաստանն իր շահերը հետապնդել դիվանագիտական մեթոդներով, թե՞ ռազմական ուժի օգնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել