1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը սառեցնում է ռազմական և առևտրային կապերը Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: «Ուկրաինայի վերջին իրադարձությունների լույսի ներքո մենք դադարեցնում ենք բոլոր ռազմական կապերն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ չնայած պաշտպանության նախարարությունը գնահատում է համագործակցությունը ռուս զինվորականների հետ, որոնք իրենք վերջին տարիներին զարգացրել են թափանցիկության, փոխըմբռնման բարձրացման և հակամարտությունների ռիսկի նվազեցման համար, այնուհանդերձ՝ ստիպված են դադարեցնել համագործակցությունը: «Դա ներառում է զորավարժություններ, երկկողմ բանակցություններ, այցելություններ նավահանգիստներ, համաժողովների ծրագրում»,- նշվում է հայտարարության մեջ: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
ՊՆ-ում ընդգծել են, որ իրենք շարունակում են ակնդետ հետևել ուկրաինական իրադարձոււթյուններին, և Ռուսաստանին կոչ են արել լիցքաթափել իրավիճակը և ռուսական զորքերը վերադարձնել բազաներ՝ համաձայն Ղրիմի տարածքում ՌԴ Սևծովյան նավատորմի գտնվելու մասին համաձայնագրի:
Պենտագոնը հերքել է մի շարք ԶԼՄ-ների տարածած տեղեկություններն այն մասին, որ կապված վերջին իրադարձությունների հետ՝ ԱՄՆ-ը որոշել է իր ռազմանավերն ուղարկել տարածաշրջան:
ԱՄՆ-ը նաև դադարեցնում է առևտրային ու ներդրումային բանակցությունները Ռուսաստանի հետ՝ լրագրողներին հայտնել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի մամլո ծառայությունից Մայքլ Ֆրոմանը:



