Լևոնի այսօրվա ելույթի հետ կապված.
Ա. Անցյալի ու ներկայի մասին.
1. Մարտի 1–ին վերաբերվող հատվածում կարծես մարտի 1–ի մեղավորների և պատասխանատուների մասին ուղղակիորեն, անվանական ոչ մի խոսք չկար,
2.Ամբողջ ելույթում պատասխանտուներից և մեղավորներից կարծես տրվեց միայն սերժի ու գագոյի անունը,
3.Պատասխանատուներից գագոն ներկայացվեց որպես ապագայում մարտի 1-ի կրկնությունը բացառող գործոն և համեմատվեց Իվանաշվիլու և ուկրաինական գործարարների հետ,
4. Նորից խոսվեց քաղաքական–քաղաքացիական հակադրության կեղծ և վաղուց արդեն մոռացված թեզի մասին, լղոզելով կուսակցական–քաղաքացիական իսկապես տարբերվող, բայց երկուստեք քաղաքական գործընթացները։
5. Իր խոսքով լեգիտիմացրեց ԱԺ–ում տեղի ունեցող թատերաշրջանը,
6. Քաղաքացիական շարժումներին առաջին անգամ տրվեց այքան բարձր գնահատական և առաջին անգամ այդ շարժումներն ու նախաձեռնությունները գրեթե հավասարապես ուղեկցում էին «հրաշալի քառյակին»։ Տեղի ունեցավ Քաղաքացիական ուժերի փաստացի ճանաչում։
7. Մաշտոցի պուրակի պայքարը փաստացի կարելի է ասել գնահատվեց որպես հաղթանակ, ինչը անընդհատ շահարկվում էր/է հենց կոնգրեսական հատվածի կողմից, իսկ տրանսպորտն ու կենսաթոշակայինը ժամանակավոր հաջողված ճնշումներ ռեժիմին։
Սա այն, ինչ հիշում եմ ելույթից։
Բ.Ապագայի մասին.
Հայաստանի ՄՄ անդամակցության անշրջելիության, ԲՀԿ–ի որպես իշխանափոխության մասնակից ուժի, Ծառուկյանի դերի, Հայաստանի ապագայի, իշխանափոխության ձևերի մասին արտահայտված մտքերի մասին իմ անհամաձայնությունները կհայտնեմ միայն այն ժամանակ, երբ կսկսեմ անել այն, ինչի հարցում անհամաձայնություն ունեմ արտահայտված մտքերի հետ։ Այսինքն կարտահայտվեմ այն ժամանակ, երբ կլինեմ «բարիկադի վրա», այլ պարագայում ապագայի վերաբերյալ գնահատականները գնահատելու կրավունք ինձ չեմ վերապահում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել