ԲՀԿ-ՀԱԿ, ԲՀԿ-ՀԱԿ…Նաիրա Զոհրաբյան-Լևոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան-կրկին Լևոն Զուրաբյան…Հետո՞...Չհոգնեցի՞ք...
Քանի տարի է բանակցում եք` սիրախաղեր տալիս, ամուսնանում եք` բաժանվում, համաձայնվում` բաժանվում...
Յուղ եք վառում, հարգելիներս, չեք զգում, որ արդեն ինչ-որ տհաճ հոտ է գալիս, նմանվում էժանագին սերիալի…Միանգամից իրար ԲԽԿ արեք պրծեք…
Հիմա էլ մարտի 1-ին ՀԱԿ-ի հետ, ՀԱԿ-ի կողքը, նույն հարթակին` գրկախառնված…Դուք չեք զգում, որ ձեր գործողությունները երկուստեք անտրամաբանական է, այն էլ հատկապես մարտի 1-ի հետ կապված: Հիշեք՝ ՀԱԿ-ի մեղադրանքներն ուղղված ձեր կուսակցության ղեկավարին, հիշեք ձեր հակադարձ մեղադրանքները նրանց:
Անհասկանալի քաղաքականություն, պարզամտություն հիշեցնող քայլեր…Այ մարդ, զբաղվեք ձեր բիզնեսներով, պրծեք էլի, դուք ո՜ւր, քաղաքականությունն ո՜ւր...
Հա’, Օսկանյանին ներկայացվող մեղադրանքները մոռացա…Հավանաբար դո՞ւք էլ եք մոռացել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել