Ուկրաինայում ապրում են 7-10 միլիոն ռուսներ, եւ էլի մի քանի միլիոն ռուսալեզու ուկրաինացիներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: ԱՅԴՊԻՍԻ ազգային կազմ ունենալով ինչպե՞ս կարելի է զվիադիստական քաղաքականություն տանել «Слава Украине – hероям слава» լոզունգով:
Իհարկե, «Слава Украине – hероям слава…» գոչողները այդ կոչից հետո ՉԵՆ ավելացնում «… и долой москалей», բայց մի քիչ այլ կոնտեքստում` ավելացնում են: Դա նույնն է, ինչ ԱՄՆ-ում պետական իդեոլոգիա դարձնել սպիտակ անգլոսաքսերի եւ նրանց hеройների շահերը: Երբ երկրի դոմինանտ էթնիկական խմբին մեծարում են «hероям слава» լոզունգով, իսկ մյուսներին ՉԵՆ էլ հիշատակում «գոնե մի քիչ էլ слава մյուսներին» բանաձեւով, ապա դա արդեն իսկ քսենոֆոբիայի առաջին քայլն է:
Ես հիշում եմ, որ տարիներ առաջ մի ամերիկացի ընկեր ինձ ասաց, թէ «Pretty woman» ֆիլմը (էն՝ որ Ջուլիա Ռոբերտսն ու Ռիչարդ Գիրն են խաղում) ռասիստական է: Դա ինձ շատ զարմացրեց: Պարզվեց բանն այն է, որ այդ ֆիլմում բոլոր դրական կերպարները սպիտակամորթ անգլոսաքս տիպաժներ են, իսկ բացասական տիպերը՝ մեքսիկա-իտալական դեմքեր: Դա ամերիկացիներին դուր չի գալիս: Մեզ էլ դուր չի գա, եթե Ուսաստանում ֆիլմ նկարեն, որտեղ դրական հերոսները սլավոնական դեմք ունեն, իսկ բացասականները՝ կովկասցի:
Հիմա Ուկրաինայում ի՞նչ: Ուզում են կպնել ռուսների դպրոցների՞ն: Ազգություն փոխե՞լ տալ: Բայց 7-10 միլիոն մարդու հո չե՞ն կարող իրենց մատի շուրջը ֆռռացնել: Ընդհանրապես Ուկրաինան հակառուսական գծով տանելը նույնն է, ինչ բեռնված կամազով մեծ արագության տակ պավառոտ տալը: ԲԵՌՆ այնքան շատ է, որ կարող վարորդի բեռնախցիկը տեղից պոկել:



