Յանուկովիչի գտնվելու կոնկրետ վայրն այսօր հայտնի չէ, բայց ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկիյի, հայտնի է այն, որ նախկին նախագահի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում: Վերջին ոչ պաշտոնական տվյալներով Յանուկովիչը գտնվում է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որտեղ փետրվարի 28-ին նախատեսվում է վերջինիս մամուլի ասուլիսը, որի ժամանակ իբր պետք է հանդես գա կարևոր հայտարարությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունից արդեն իսկ հայտարարել են, որ նրանք արտահանձման հարց կբարձրացնեն, եթե պաշտոնապես հաստատվի, որ Յանուկովիչը գտնվում է Ռուսաստանում, կարելի է փաստել, որ փաստորեն օղակը գնալով սեղմվում է, և Ռուսաստանը շուտով ստիպված կլինի հստակցնել իր մոտեցումները ստեղծված իրավիճակի նկատմամբ: Առայժմ Ռուսաստանը ո՛չ ճանաչում, ո՛չ էլ առավելևս չի ճանաչում ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը և այս համատեսքտում չի հստակեցնում հետևաբար նաև այն հարցը, թե ի վերջո, Ռուսաստանը Յանուկովիչին համարո՞ւմ է լեգիտիմ, թե ոչ: Լուրեր են պտտվում, որ Յանուկովիչը նույնիսկ խնդրել է Ռուսաստանին, որ այդ երկրի հատուկ ծառայությունները ապահովեն իր անվտանգությունը և այդ հարցում ստացել է դրա պատասխանը, բայց այս լուրը ևս ո՛չ հաստատվում, ո՛չ էլ հերքում է: Օրինակ՝ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այդ երկիրն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ չի ճանաչում Յանուկովիչին՝ որպես լեգտիմի նախագահ, դրանով իսկ իր աջակցությունը ցույց տալով «մայդանցիներին»: 

Արդյունքում կա զարգացումների երեք հավանական սցենար.

-Ռուսաստանը հաստատակամ է Ուկրաինան չկորցնելու հարցում և այդ դեպքում Յանուկովիչը այսօր չոր հայտարարություն կանի ու կհայտարարի, որ երկրի լեգիտիմ ղեկավարը ինքն է, իսկ Կիևում իշխանությունները բռնազավթել է խունտան: Այս պարագայում չի բացառվում, որ Յանուկովիչի հայտարարությունը լինի երեկ համացանցում տարածված կեղծ կարգադրության տեքստին, որտեղ զինված ուժերին ու իրավապահներին հրամայվում էր վերականգնել օրինականությունը: Այս սցենարով Ռուսաստանը պատճառ կունենա զորքեր մտցնելու Ուկրաինա: 


-Ռուասատանը հաստատական չէ իր դիրքորոշումում և չի պատրաստվում գնալ նման ռիսկի ու էլ ավելի փչացնել հարաբերությունները Արևմուտքի հետ: Այս դեպքում Յանուկովիչը ներողություն կխնդրի, կոկորդիլոսի արցունքներ կթափի ու կհայտնի, որ ընդունում է, որ պարտվել է ու հեռանում է ասպարեզից: Նա կմնա Ռուսաստանում կամ մեկ այլ երկրում, որտեղ իր համար անվտանգ կլինի ու մինչև կյանքի վերջ կվայելի թալանածը: 

-Ռուսաստանը այդքան էլ հաստատական չէ իր դիրքորոշումներում, բայց չի էլ ուզում վերջնականապես հրաժարվել: Այս դեպքում Յանուկովիչի ասածը կլինի համ մեխին, համ նալին խփելու պես մի բան: Այսինքն, նա կդատապարտի, կգանգատվի, կմեղադրի, կարդարանա, բայց ոչ մի էական բան չի անի ու չի ասի, ինչպես դա անում էր վերջին մի քանի ամիսների ընթացքում: Բոլոր դեպքերում, այս մամլո ասուլիսը լույս կսփռի Ուկրաինայում սպասվող հետագա զարգացումների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել