1in.am-ը գրում է.
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ժամանակ մարդկային ողբերգական կորուստները ևս մեկ անգամ հիշեցնում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Նրա խոսքով՝ հակամարտության խաղաղ կարգավորումը կօգնի տարածաշրջանում հաստատել կայունություն և բարեկեցություն:
Պսակին նաև նշել է, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պատրաստ է աջակցել կողմերին խաղաղության հասնելու համար:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_karabagh_254441.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



