Նայում եմ ռուսական ալիքով հերթական քննարկումը, որը, անշուշտ, նվիրված է Ուկրաինայի դեպքերին, ու զարմանում եմ, որ համաշխարհային բարձր մակարդակի մշակութային և գիտական ժառանգություն ունեցող Ռուսաստանը քաղաքականության և կառավարման ոլորտում դեռ Կալաշնիկովից այս կողմ չի անցել: Բոլոր հարցերի լուծումը անթաքույց տեսնում են Կալաշնիկովի կոնտեքստում: Ու ամենասարսափելին այն է, որ մի երկրում նստած որոշում են մեկ այլ երկրի ճակատագիր, և այնպիսի դեմքով՝ իբր Ուկրաինան վարձակալությամբ են տվել ուկրաինացիներին, ու հիմա էլ որոշում են՝ թողնե՞ն էլի ապրեն այդ տարածքում, թե ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



