
Galatv.am-ը գրում է.
Իշխանությունների համոզմունքը, թե Հայաստանում բացառված է Մայդանի սցենարի կրկնությունը, որ Հայաստանում չկա հեղափոխական իրավիճակ եւ նման տրամադրություն, ավելի շուտ իրականությունից կտրված գնահատականներ են:
ՀՀԿ-ականները վստահ են՝ իրենց նավը երբեւիցե չի խորտակվելու եւ որ որեւէ պարագայում պետք չէ համեմատել Հայաստանն Ուկրաինայի հետ, քանի որ խնդիրները բոլորովին այլ հարթության մեջ են, իրողություններն էլ՝ տարբեր:
Նման հայտարարություն արեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով այն մասին, թե հնարավո՞ ր է Ուկրաինայի դեպքերը կրկնվեն նաեւ Հայաստանում:
«Այդպիսի համեմատականները կոռեկտ չեն, տեղին չեն, և կարծում եմ, որ որոշ ագրեսիվ ընդդիմախոսներ երազում են նման սցենարի մասին: Կարծում եմ, որ դա իրատեսական չէ»,-վստահ հայտարարեց երկրի վարչապետը:
Հարց է առաջանում՝ ինչու՞ են գործող իշխանությունները փորձում այլ հարթություն տեղափոխել խնդիրը եւ լայն զանգվածներին համոզել, թե իբրեւ կոռեկտ չէ խոսել այն մասին, որ Հայաստանում էլ կարող է մայդան լինել…
Մայդանի ցուցարարը հեռացրեց Յանուկովիչին եւ իրեն կողոպտած պաշտոնյաներին ոչ միայն այն բանի համար, որ Յանուկովիչն էլ, ինչպես Սերժ Սարգսյանը, վերջին պահին հետ կանգնեց Ասոցացման համաձայնագիր ստորագրելու մտքից եւ տապալեց երկարամյա բանակցությունները ԵՄ-ի հետ, այլ նրա համար, որ Յանուկովիչի ռեժիմն իրեն սպառել էր…
Չնայած «Մայդանի» հետ էական տարբերություններին, հակաիշխանական տրամադրությունների առումով էական նմանություններ կան: Ավելին, Հայաստանում այդ առումով, կարելի է ասել, իրավիճակն ավելի մտահոգիչ է:
Մայդանն ասոցացնելով Մաքսային միության հետ, իշխանություններն արձանագրում են, որ Հայաստանում այսօր չկան հակառուսական տրամադրություններ, հետեւաբար Հայաստանը դեռ կարող է իր ունացվածքը «սաղացնել» ռուսներին, երկրի անկախության եւ անվտանգության գնով փորձելով կառչած մնալ Մաքսային միության փեշերից…
Տիգրան Սարգսյանը, բացառելով ուկրաինական սցենարի կրկնությունը, նաեւ հայտարարում է. «Գաղտնիք չէ, որ մենք ունենք տնտեսական խնդիրներ, և մենք ինքներս ենք բարձրաձայնում այդ խնդիրների մասին»…
Ե՞վ… ի՞նչ են տալիս այդ բարձրաձայնումները՝ կհարցնի քաղաքացին: Սա առնվազն անտրամաբանական հիմնավորում է, որովհետեւ բարձրաձայնելով խնդիրը՝ ոչ թե լուծում է առաջարկվում, կոմպրոմիսային տարբերակներ են փնտրվում, այլ զարկ է տրվում պարտադրանքին: Երկրի ղեկավարը հայտարարում է, որ չնայած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ է բնակչության 80 տոկոսը, բայց՝ իրենք «պիտի ունենան էդ փողերը…», որովհետեւ որոշումը պատմական է, ուրեմն այն անբեկանելի է: Սերժ Սարգսյանը վստահ է. «Մեր տնտեսությունն առողջ է, մեր տնտեսությունն ամուր է, մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, և սրանք շատ լավ հիմք են՝ ապագայում ևս լավ տնտեսական աճ ապահովելու»: Ընդհանուր հաշվով միաձայն հայտարարում են՝ «լավ է լինելու»: Իսկ երբ Սերժ Սարգսյանին հիշեցնում են, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, որ երկրում բազում խնդիրներ կան, որ մարդիկ այլեւս չեն կարող ապրել եւ ստիպված հեռանում են երկրից, նա իրական Հայաստանից կտրված՝ իր Հայաստանից դուրս չգալով՝ հայտարարում է. «Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ի՞նձ մեղադրեք»…
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



