Կրթության նախարար Արմեն Աշոտյանը բացի այն, որ ցինիկ արտահայտություն է անում Վահե Ավետյանի մահվան եւ այդ առիթով հանրային բողոքի առնչությամբ, կոչ է անում նաեւ չքաղաքականացնել դեպքը: Եւ ոչ միայն նա: Ուրեմն, էս մարդիկ իրանց խելքով հորդորում են չքաղաքականացնել մի հարց, որն առնչվում է ԱԺ պատգամավորի վարք ու բարքին եւ ինքնին քաղաքական է...Եվ՝ ընդհանրապես՝ նմանատիպ հարցերը չեն կարող լուծվել առանց քաղաքական որոշումների, քանի որ բոլորս էլ գիտենք, թե Հայաստանի իրավական դաշտում ինչպես են լուցում հարցերը եւ ով է դա լուծում: Այո, ճիշտ եք, նման հարցերը ոչ թե լուծում են «անկախ» իրավապահները, այլ քաղաքական մարմին հանդիսացող նախագահական ապարատը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/goolkirakosyan/posts/320040418090544?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



