Երկար ժամանակ է՝ ընդդիմադիր ուժերը քննարկվում են ՄՄ-ի անդամակցումը: Բոլորը փորձում են ոչ շատ բարձրաձայն քննադատել, ընդդիմադիր դաշտի առաջնորդները չեն ցանկանում կարծիք հայտնել և ամեն անգամ թողնում են տնտեսագետների վերլուծությանը: Լավ, այս 6 ամսվա մեջ մի «ծակ տնտեսագետ» էլ չունեի՞ք, որ վերլուծեր և ներկայացներ հանրությանը` ավելի շատ կտուժի՞ ՀՀ տնտեսությունը, թե կշահի: Ուրիշ հարցերում բոլորը «մեգատնտեսագետ» են, իսկ ՄՄ-ի մասով դեռ լռում են: Նույն կերպ այսօր փորձում են խուսափել գազի ժամանակավոր հանձնաժողովից, քանի որ ընթացքում պետք է կարծիքներ հայտնեն, ելույթներով հանդես գան, իսկ այսօր նրանց ձեռնտու չէ խոսել ՌԴ-ի դեմ, և այդ իսկ պատճառով կարևոր խնդիրներ մնում են չլուծված, իսկ ընդդիմությունը, ինչպես միշտ, «ջուր է ծեծում»:
Հ.Գ. Ցավալի է, որ ընդդիմությունը խուսափում է ՌԴ-ին վերաբերվող խնդիրների մասին կարծիք հայտնել և «փալասի» քաղաքականություն է վարում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=707903192563477&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել