1in.am-ը գրում է.

Ուկրաինան չպետք է իր առջև դնի նպատակներ, որոնք անհասանելի են կարճաժամկետ հեռանկարում, քանի որ դա կհանգեցնի հիասթափության: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Էլմար Բրոկը՝ մեկնաբանելով Ուկրաինայի անդամակցության հեռանկարը ԵՄ-ին:

«Ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագրերը ԵՄ-ին անդամակցելու հեռանկարների մի մասն են: Այնպես որ՝ այդ պայմանավորվածությունները պետք է գործարկվեն, որից հետո հնարավոր կլինի անել նոր քայլեր»,- ասել է նա:

Բրոկի խոսքերով՝ Ուկրաինան իրավունք ունի ԵՄ-ին անդամակցելու հարցում անել, սակայն դա պետք է անի պարտավորությունները կատարելուց հետո և երբ գա անհրաժեշտ ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել