Մաքսային Միությանն անդամագրվելու առաջին դրական ազդակներն արդեն ի հայտ եկան: Տիգրան Սարգսյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Դմիտրի Մեդվեդևի հետ: Ռուսական ընկերություններն առաջիկա ամիսների ընթացում կես միլիարդ դոլարի ներդրում են անելու Հայաստանի տնտեսության մեջ: Սա դեռ սկիզբն է, և առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսությունը լուրջ ներդրումներ կունենա ռուսական բիզնես միջավայրից, ինչն ակնհայտորեն կբարձրացնի վարչապետի հեղինակությունն ու կդարձնի քիչ խոցելի ընդդիմադիրների կողմից: Վստահ եմ, որ կարճ ժամանակ անց Մաքսային Միությանը դեմ արտահայտվողները կամ կփոխեն իրենց կարծիքն այդ գործընթացի վերաբերյալ կամ ուղղակի ստիպված կլինեն լռել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/589836164418796?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



