Մեկ-մեկ կասկածում եմ, թե Սերժը իսկապես չի՞ հասկանում, թե ինչ գաղջ մթնոլորտ է ձևավորվել մեր երկրում վերջին մեկ ու կես տասնամյակում՝ նաև հենց իր մասնակցությամբ: Եվ ես չեմ հասկանում, երբ նա հայկական սպորտի ղեկավարներին դիտողություն է անում, թե որպես նախարար կենդանի լեգենդ է բերել և անհրաժեշտ է «գովազդել» այն՝ թեկուզ մի քանի տեղեկանք պակաս պատրաստելով: Չեմ հասկանում՝ ինքը չի՞ գիտակցում, որ ոսկե շղթայով հաստավիզ թիկնապահին որպես ընդօրինակման կերպար ձևավորելը (նաև իր շնորհիվ) բացարձակ տեղ չի թողնում ծանրամարտի լեգենդի համար: Եվ այդ հարցը ոչ թե պետք է լուծեն սպորտի փոխնախարարները, այլ հենց ինքը՝ հրաժարական տալով և իր հետ տանելով ողջ այդ գաղջ մթնոլորտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել