Պանացեա – ամենաբուժիչ դեղ
 
Պլացեբո – ոչ մի ազդեցություն չունեցող դեղամիջոց (սովորաբար շաքարաջրի լուծույթ), որը տալիս են դեղերից կախվածություն ունեցող մարդկանց՝ ստիպելով հավատալ, որ իրոք անհրաժեշտ դեղամիջոց են ընդունում:
(Խմբագրություն)

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շատ զույգերի մոտ բուռն վեճերի տրամաբանական ավարտը սեքսն է, բայց ինչպե՞ս բացատրել այդ երևույթը, երբ ագրեսիան ու սեքսուալությունը նման հարմոնիկ ներդաշնակության մեջ են գտնվում: Ու առհասարակ, կարելի՞ է արդյոք ենթադրել, որ նման ինտիմ եզրահանգումով վիճաբանությունը իրոք ավարտվել է, թե՞ պարզապես ժամանակավոր դադար է վերցվել: Շատ զույգեր խոստովանում են, որ շնորհիվ վիճաբանության ժամանակ առաջ եկող ադրենալինի ալիքի նրանց մոտ մեծ սեքսուալ ցանկություն է առաջ գալիս, իսկ վեճին հաջորդող սեքսը շատ ավելի հաճույք է պատճառում, քան սովորական սեռական ակտը:

Սեքսոլոգները պնդում են, որ վեճին հաջորդող սեքսը յուրահատուկ ձև է ապացուցելու, որ զուգընկերները շարունակում են գրգռել իրար, իսկ մնացածը երկրորդական է: Որքան ավելի բարձր էմոցիոնալ նոտաներ է ունեցել այդ վիճաբանությունը, այնքան ավելի անմոռանալի կլինի դրան հետևող սեռական ակտը: Սակայն որքանո՞վ է օգնում նման սեքսը հանդարտեցնել զայրացած զուգընկերներին:
Հոգեբանները համարում են, որ նման սեքսը իհարկե օգնում է այդ հարցում, բայց բնավ էլ ոչ միշտ: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վեճը նման նոտայով ավարտել ավելի հաճախ ցանկանում են կանայք: Նման մղումը բացատրվում է նրանով, որ տղամարդկանց մոտ բնազդի մակարդակով նստած է կնոջը իրենց ենթարկեցնելու ցանկությունը: Չի բացառվում, որ կանայք ևս նման ցանկություն են ունենում, սակայն մարդկանց մեծ մասի մոտ սեքսուալությունն ու ագրեսիան չեն կարող հաջողությամբ համադրվել:
Այդ իսկ պատճառով, երբեք ու ոչ մի պարագայում պետք չէ վիճաբանությանը հաջորդող սեքսին վերաբերվել որպես կոնֆլիկտները հարթելու ունիվերսալ միջոց:
Կարո՞ղ է արդյոք սեքսը լուծել վիճաբանությանը հանգեցրած բուն խնդիրը: Ոչ ոք ի զորու չէ միանշանակ պատասխան տալ այս հարցին, բայց մի բան հստակ է՝ վեճին հետևող սեռական ակտը իրոք հղկում է կոնֆլիկտի հատկապես սուր կողմերը և հիշեցնում է զուգընկերներին ամենակարևոր բաների մասին, սակայն հոգեբանները խորհուրդ չեն տալիս չարաշահել կոնֆլիկտները լուծելու այս մեթոդը, որովհետև առկա իրոք լուրջ խնդիրը՝ մղվելով եկրորդ պլան, միայն ավելի է խորանում:
Իսկ ինչո՞ւ է վեճին հաջորդող սեքսը այդքան սուր ու հաճելի զգացողություններով: Գիտնականների կարծիքով վեճի ժամանակ զուգընկերների մեջ հոգեբանական անջրպետ է գոյանում և պահի տակ նրանք միմյանց ընկալում են որպես օտարների, իսկ դա միշտ նոր զգացողություններ է նշանակում: Բացի դրանից պետք է հավելել, որ վիճաբանության ժամանակ էականորեն բարձրանում է զգացմունքայնությունը, ինչը ակտիվացնում ու թեժացնում է սեռական ցանկությունը:
Սակայն պատահում է նաև այնպես, որ վեճից հետո սեքսով զբաղվելու ցանկությունն ի սպառ վերանում է զույգերից մեկնումեկի, կամ էլ երկուսի մոտ: Ավելի հաճախ նման հոգեվիճակ կարելի է դիտարկել կանանց մոտ: Որպես կանոն ամեն ինչում մեղավոր է առ զուգընկեր տածվող վստահությունը, որը կարող է էականորեն նվազել վիճաբանության ժամանակ: Բացի այդ ինչպես արդեն նշվեց, որ պետք է ինտիմ մտերմությունը դարձնել կանֆլիկտների լուծման հիմնական միջոց, քանի որ ժամանակի ընթացքում սեքսը զույգերի մոտ դառնում է բավական մակերեսային, իսկ որոշ դեպքերում էլ սեքսուալ ցանկությունն ու գրգռվածությունը ի սպառ վերանում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել