1in.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշել է Վատիկանում ստեղծել նոր նախարարություն, որը կզբաղվի գաճաճ պետության վարչական հարցերով և տնտեսությամբ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչներին: 

Գերատեսչությունը կգլխավորի ավստրալացի կարդինալ Ջորջ Պելը: Հաղորդվում է նաև, որ վերահսկողության իրականացման համար կնշանակվի աուդիտոր:

APSA-ն (Առաքելական աթոռի ժառանգության հարցերով վարչությունը), որը նախկինում զբաղվել է Պապի գահի ֆինանսական հարցերով, կվերափոխվի Կենտրոնական բանկի: Դա դեռևս ոչ մի կերպ չի ազդի ներկայիս Վատիկանի բանկի կարգավիճակի վրա (Կրոնական գործերի ինստիտուտ)՝ պարզաբանել են գործակալությանը:

Նոր նախարարությունը կձևավորվի նաև հունվարին Վատիկանի բանկում բռնկված սկանդալի պատճառով: Հիշեցնենք, որ հաշվապահ Նունցիա Սակարանոյին 20 մլն եվրոյի լվացման գործով մեղադրանք էր առաջադրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել